0

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Реклама

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

  1. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

  1. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը:

    0

    Հայոց պետականության վերածնունդը

    1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

    1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

    1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

    Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

    Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

    Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

    1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

    Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

    Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

    0

     Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

    1 Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը:

    • [12,8]     24
    • [7,8]       65
    • [4,5]        20
    • [3,11]      33
    • [5,12]     60

    2 Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

    • (15,18) 3
    • (24,12) 6
    • (180,6) 6
    • (12,18)  6
    • (15,35)5

    3 Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․ 

    36 :2 = 18

    18:2=9

    9:2=3

    3:3=1

    369

    369:3=123

    123:3=41

    41:41=1

    48:2=24

    24:2=12

    12:2=6

    6:2=3

    3:3=1

    75:5=15

    15:5=3

    3;3=1

    4  

    • Գումարեք կոտորակները։
    • Կատարեք կոտորակների հանում։
    • Կատարեք բազմապատկում․
    • Կատարեք բաժանում։

    5․

    • Գումարեք  խառը  թվերը։
    • Կատարեք  խառը թվերի հանում։
    • Կատարեք  խառը թվերի բազմապատկում։
    • Կատարեք  խառը թվերի բաժանում։

    6․ Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրա ծավալը։ 

    22

    7. Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ     Այո մասնակցել եմ   

    0

    Հայ մշակույթի անցյալն և ներկան

    Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:

    Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պա­պիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրա­վում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:

    Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քան­դակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքան­չյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրա­կանությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեք­ները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաս­տեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազ­նվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակու­թային արժեքները երբեք չեն հնանում։

    Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։

    Այն ժողովրդի բանավոր ստեղ­ծագործությունն է, այսինքն՝ բա­նահյուսության հեղինակը ժողո­վուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տար­բեր իրադարձությունների’ ուրա­խության, վշտի, պայքարի, հաղ­թանակների ու պարտություն­ների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակ­ներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնա­վորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողո­վուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:

    Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:

    «Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողո­վրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հե­րոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամե­նատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների:

    Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտա գետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել:

    Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:

    Հարցեր և առաջադրանքներ

    1․ Ինչո՞վ են մեզ հետաքրքրում անցյալի մաշակութային արժեքները։

    Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քան­դակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում:
    2․ Ի՞նչն է, ձեր կարծիքով, մշակութային արժեքների մշտապես հետաքրքրական մնալու գաղտնիքը։

    Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։
    3․ Ի՞նչ է բանահյուսությունը։

    Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղ­ծագործությունն է, այսինքն՝ բա­նահյուսության հեղինակը ժողո­վուրդն է։
    4․ Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։

    Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»:
    5․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և էպոսի միջև։

    Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնա­վորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողո­վուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:
    6․ Բնավորության ի՞նչ գծեր ունեն մեր էպոսի հերոսներ։

    Մեր էպոսի հերոսները անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն:

    0

    Հայոց պետականության վերածնունդը

    1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

    1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

    1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

    Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

    Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

    Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

    1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

    Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

    Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

    ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

    Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

    0

    Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

    1 Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ ճանապարհ, իսկ մյուսը՝ 320մ։ Որքա՞ն էր այդ կետերի հեռավորությունը։          320+240=560

    2․ Միևնույն կետից նույն ուղղոթյամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 4կմ, իսկ երկրորդը՝ 6կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։ Ո՞ր հեծանվորդն էր ավելի արագ ընթանում։    6-4=2  Պատ․՝ 2 կիլոմետր իրարից հեռու են նաև երկրորդ հեծանվորդը ավելի արագ էր։

    3․ Նույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին հեծանվորդն անցել էր 4կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 2կմ էր։ Հաշվի՛ր  երկրորդի անցած ճանապարհը։ Պատ․՝ 6կմ։

    4․ 20կմ500մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու ձիավոր։ Շարժվելուց որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեցին հանգստանալու, առաջին ձիավորն անցել էր 8կմ200մ, իսկ երկրորդը՝ 9կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը։  20կմ500մ – (8կմ200մ + 9կմ)=3կմ 300մ։

    5․ Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ, որը երկրորդի անցածից 30մ-ով ավելի էր։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։ 340 – 30 = 310    340+310=650մ

    6 A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո նրանց հեռավորությունը միմյանցից 15կմ էր։ Մեկնաբանի՛ր, թե ինչպես կարող էր դա պատահել։ Հաշվի՛ր այդ պահին կանաչ մեքենայի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ դեղինը անցել էր 95կմ։    95-15=80 

    7 B վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո առաջինն անցել էր 75կմ ճանապարհ, իսկ երկրոդը՝ 15կմ-ով ավելի։ Հաշվի՛ր այդ պահին նրանց հեռավորությունը միմյանցից։          75 + 15 = 90    90 + 75 = 165

    8 A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Շարժվելուց 1ժ հետո նրանց հեռավորությունն իրարից 200կմ էր։ Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկն անցել էր 20կմ-ով ավելի, քան մյուսը։        110կմ 90կմ

    9 2կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուր եկան հեծանվորդն ու հետիոտն։ Երբ հանդիպեցին, հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն ճանապարհ էր անցել հեծանվորդը։  1400մ

    10 A և B վայրերից, որոնց հեռավորությունը 170կմ է, միամյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց հեռավորությունը։ 170կմ – (55կմ + 65կմ) = 50կմ

    0

    Ելքի-մուտքի ստուգատես․ 5-րդ դասարան 2025

    Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

    ժամկետ՝ մայիսի 5-23

    Նպատակ՝ ամփոփել մայրենիից ձեռք բերված գիտելիքները, հիմտութունները

    5-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա

    • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
    • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
    • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
    • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
    • իր անհատական բլոգը սպասարկել

    Ստուգատեսի բովանդակային ուղղությունները

    Առաջադրանք 1

    Բլոգային աշխատանք

    • Տեղադրի՛ր բլոգի հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:

    Ալեն Սայամյանի բլոգ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց

    Իմ ճամփորդական ուսապարկը | Ալեն Սայամյանի բլոգ

    սեպտեմբերի 11 2022թ․

    • Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:

    Մաթեմաթիկայի ջոկատ

    • Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ: Իմ ծնողները ամեն որ ստուգում են իմ բլօգը։ Ես էլ ես ել բացթողումներ հազվադեպ եմ անում։

    Առաջադրանք 2

    Առաջադրանք 3

    Ուսումնառության 5 տարիներ

    • Ո՞ր դասարանից ես հաճախում Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշի՛ր դպրոցը։ Ես հաճախել եմ Հյուսիսային դպրոդց առաջին դասարանից։
    • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ: Ես երբեք չեմ մոռանա իմ ուսուցիչներին և ընկերներին։ ես կարեվորում եմ դասերը։
    • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ հետ դպրոցից տանում ես։ Ես տուն եմ տանում գիտելիքներ։
    • 3-րդ դասարանցիներին ներկայացրե՛ք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց: Լավ սովորել։
    • Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարի՛ր, տեղադրի՛ր ու գրի՛ր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․ Ես ծաղիկ եմ տնկել Ալեքսի, կարենի մոնթեի հետ:
    • Պատրաստի՛ր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հյուսիսային/ Արևելյան դպրոցի միջավայրի մասին։
    • Ծնողներիդ խնդրի՛ր մի քանի նախադասությամբ խոսել քո ուսումնական գործունեության մասին Հյուսիսային/ Արևելյան դպրոցում, իսկ դու նկարի՛ր կամ ձայնագրի՛ր, հղումն էլ տեղադրի՛ր բլոգումդ:

    Արդյունքում՝

    Առաջադրանք 4

    Միջին դպրոց

    • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

    Ես գիտեմ որ այտեղ սովորում են վեցերորդ դասարանից բարցրները։

    • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

    Այո

    • Թվարկի՛ր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:

    Ընկեր Դանիել։

    • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

    Հիմա վոնց կա թղ մնա այդ պես։

    • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ

    Առաջադրանք 5

    Լեզվական կարողություններ և հմտություններ

    Ա) Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

    Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

    Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

    Ջ․ ՌոդարիՃանապարհորդ կատուն

    Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

    «5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես« բաժինը, ստուգատեսային առաջադրանքները սովորողների բլոգներում՝

    0

    Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

    Օրգանիզմների փոխադարձ կապը: Կենդանի օրգանիզմների միջև կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը: Այդ կա­պերն այդքան էլ պարզ չեն, դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի, միջնորդված:Շրջակա միջավայրում մի բույսը կամ կենդանին’ սովորա­բար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:

    Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով:

    Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայման­ներին: Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

    Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

    Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

    Առավել լավ են արտահայտված ջրում ապրելու համար կենդանիների հարմարանքները: Նրանցից շատերն ունեն մարմնի շրջահոսելի ձև, լո­ղակներ և այլն:

    Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է:

    Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ:

    Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մա զմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

    1. Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է:

    Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

    1. Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները:

    Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայման­ներին: Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

    1. Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:

    Բարդին ծաղկում է գարնանը։

    Թխկին ծաղկում է Ապրիլ և Մայիս ամիսներին

    Սզնի ծաղկում է Մայիս և Հունիս ամսներին։

    0

    Հայոց լեզու 5

    217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

                Սիրտ-սրտային, վախ- վախկոտ, քար- քարոտ, մայր- մայրական, երկինք- երկնային, արև – արևային, փայտ – փայտե, լեռ(ն) – լեռնային, փողոց – փողոցային, երկաթ – երկաթե, օդ- օդային, ծաղիկ – ծաղկային, եղբայր – եղբայրական, ոսկի – ոսկե, արծաթ – արծաթե, ծով – ծովային, Ամերիկա – ամերիկական, Ֆրանսիա – ֆրանսիական, Գերմանիա – գերմմանական:

    219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:
    Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

                Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտկեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

    դաժան

    խեղճ

    իսկական

    վայրենի

    թշվառ

    Գիտակ

    արցունքանման 

    սուտ

    կեղծավոր

    225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

    Օրինակ՝
    ամենից լավ — ամենալավ, լավագույն
    ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
    փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

    ամենավատ – ամենից վատ-վատագույն

    գեղեցկագույն – ամենից գեղեցիկ – ամենագեղեցիկ

    բարձրագույն – ամենից բարձր – ամենաբարձր

    ամենաազնիվ – ամենից ազնիվ – ազնվագույն

    ամենից հզոր – ամենահզոր – հզորագույն

    ամենից ահեղ – ամենաահեղ, ահեղագույն

    համեստագույն – ամենահամեստ – ամենից համեստ

    ամենահին – ամենից հին – հնագույն

    ամենից ծանր – ամենածանր – ծանրագույն

    ամենալուրջ – ամենից լուրջ – լրջագույն

    ամենից խոշոր – ամենախոշոր – խոշորագույն

    Թվական անուն

    228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

                Երեք տասնյակ – եռասուն, չորս տասնյակ քարասուն, հինգ տասնյակ – հիսուն, վեց տասնյակ – վաթսուն, յոթ տասնյակ – յոթանասուն,    ութ տասնյակ – ութսուն, ինը տասնյակ – իննսուն:

    229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

                Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
                Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

    230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

                65 – վաթսունհինգ, 48 – քառասունութ, 107 – հարյուր յոթ, 93 – իննսուներեք, 6087 – վեց հազար ութսունյոթ, 4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786 – յոթ հարյուր ութսունվեց

    231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
    — Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
                Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
                Ինը քսանից տասնմեկով է փոքր:
                Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
                Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
                Ինն ինչի՞ց է մեծ:
                Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
                Տատս իննսունմեկ տարեկան է:

    0

    George and the dragon


    Once upon a time there was a brave knight called George. George
    had lots of adventures as he travelled by horse across many lands.
    British tales
    One day he came to a small village and met a man who lived in a cave
    next to the village.
    The hermit told the knight about the awful things that were
    happening there. A terrible dragon had come to live in the lake and attacked the village every day.
    The villagers didn’t know what to do. First, they gave the dragon all their food, but the dragon just
    took the food and still attacked the village.
    So then the villagers gave the dragon all the animals from their farms. The dragon took all the
    animals, but continued to attack the villagers.
    So then they gave the dragon all their gold and jewels. The dragon took all their money, but still was
    not satisfied.
    The king sent his army to try and capture the dragon, but the dragon was too strong and the
    knights of the army were too scared and they ran away.
    With nothing left to give, the king could only think of one thing to help protect his people. He sent his
    only daughter, the princess, to the lake to wait for the dragon.
    When George heard this he rode as fast as he could to the lake. Just then the dragon jumped out
    from the lake and was going to eat the princess.
    George attacked the dragon. He fought very bravely, won the fight and killed the dragon. George and
    the princess returned to the village and everyone was very pleased that they would have no more
    problems with the dragon.
    Today, the story of George’s bravery is remembered and George is known as the patron saint of
    many countries.