0

Օձի թույնը և դրա ազդեցությունը

Օձի թույնը և դրա ազդեցությունը

Օձերի թույնը դեղնավուն, թափանցիկ հեղուկ է, որը արտադրվում է զույգ թունավոր գեղձերում: Չորացրած վիճակում օձի թույնը պահպանում է իր թունավոր հատկությունը տասնյակ տարիներ:

Օձերի թույները բաժանվում են երեք մեծ խմբի՝

Նեյրոտոքսին

Խոցում է զոհի նյարդային համակարգը: Ուղեղից և ոնղուղեից նյարդային ազդակները դադարում են հասնել սիրտ, թոքեր, մկաններ: Զոհը պարալիզացվում է և չի կարողանում շարժվել: Հիմնականում մահանում  է շնչահեղձությունից կամ սրտի կանգից: Նեյրոտքսինով զինված օձերից են՝ կոբրաների մեծամասնությունը՝ թագավորական կոբրայի գլխավորությամբ և ծովային օձերի մեծամասնությունը:

Հեմոտոքսին

Խոցում է արյան մեջ էրիթրոցիտները՝ ոչնչացնելով դրանք: Սրա արդյունքում արյունը մակարդվում է անոթներում, առաջանում է հեմոլիզ, հեմոգլոբինը անջատվում է արյան պլազմայից, ինչի արդյունքում խախտվում է օրգանիզմի սնուցումը՝ հանգեցնելով մահվան: Հեմոտոքսինով զինված օձերից են իժերի մեծամասնությունը՝ այդ թվում Հայաստանում հանդիպող չորսը տեսակի իժերը, որոշ կոբրաներ, Տրոպիկական շառաչող օձը:

Ցիտոտոքսին

Թերևս այս եռյակից ամենասարսափելին է: Ցիտոտոքսինը սպանում է խոցված բջիջները, տուժածի մոտ սկսվում է մեռուկացում և քայքայում: Այլ կերպ ասած սա օգնում է, որպեսզի օձի զոհը սկսի «մարսվել»՝  մինչև նրան կուլ տալը: Ի վերջո զոհը վերածվում է դոնդողանման զանգվածի, ինչը հեշտացնում է օձին կուլ տալ, և արդեն ներսում, մարսել այն: Ցիտոտոքսինով են զինված թագավորական մամբան՝ աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկը և որոշ կոբրաներ:

Սակայն պարտադիր չէ, որ օձը զինված լինի միայն մեկ որոշոկի տեսակի թույնով: Շատ հաճախ նույն տեսակը կարող է իր զինանոցում ունենալ մի քանի տեսակի թույներից բաղկացած կոկտեյլ, ինչն առավել մահացու է դարձնում նրան:

Հայաստանի թունավոր օձերը չորսն են, չորսն էլ իժերի ընտանիքից: Դրանք են՝ հայկական իժ, Հայկական լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ և Գյուրզա:

Չնայած չորսն էլ թունավոր են, մարդու համար առավել մեծ վտանգ ներկայացնում է Գյուրզան: Այն զինված է ուժեղ հեմոտոքսինով, որը խոցում է նույնիսկ հասուն մարդուն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքի մարզից: Տարածված է նախալեռնային և ցածր լեռնային տարածքներում, տափաստաններում, կիսատափաստաններում, կիսանապատաներում և նոսրանտառներում:

Թույնի տեղային ազդեցությունը

Խայթոցից անմիջապես հետո դեռևս ուժեղ ցավ չի լինում, սակայն 10-15 րոպե հետո առաջանում է ուժեղ և այրող բնույթի ցավ: Խայթած հատվածն այտուցվում է կամ ուռում և սկսում է տարածվել: Վերջույթն իր ծավալով կարող է երկու անգամ մեծանալ:

Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանի խայթոցները, քանի որ այտուցի կամ ուռածության հետևանքով կարող է առաջանալ շնչուղիների անցանելիության խանգարում, և մարդը կարող է խեղդվել:  Սրանք թույնի տեղային ազդեցություններն են:

Թույնի ընդհանուր ազդեցությունը

Ինչպես նշեցինք իժերի թույնը ազդում է էրիթրոցիթների վրա՝ ջախջախելով դրանք: Տուժածի մոտ առաջ է գալիս գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ծարավի զգացում, բերանի չորություն, փորլուծություն, ընդհանուր թուլություն, քնկոտություն, արյունահոսություն քթից, երբեմն էլ ժամանակավոր կուրություն: Տուժածն ընկնում է ծանր վիճակի մեջ, որն անվանում են շոկային վիճակ:

0

Ինչպես օձերից պաշտպանվել

Այնքան մեծ է օձերի տարածված ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել:
Օձերը երբեք մարդկանց վրա նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, խուսափում են մարդկանցից: Խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդիկ անզգուշորեն տրորում են օձին, կամ պարզապես չափից շատ մոտենում նրանց: Սա առավել արդիական է լինում, երբ մայր օձը պաշտպանում է ձվերը:

Պաշտպանություն թունավոր օձերից

Հայաստանի օձերը

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:

Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝

  1. Գյուրզան
  2. Հայկական իժը
  3. Դարևսկու իժը
  4. Լեռնատափաստանային իժը

Ընդ որում լեռնատափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, Շահմար օձը և այլն:
Փաստորեն մեր հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:

Անդրադառնանք Հայաստանում տարածված թունավոր օձերին.
Գյուրզա

Գյուրզան համարվում է շատ թունավոր օձ, որի խայթոցները հաճախ են ավարտվում մահվան ելքով: Գյուրզայի մարմինը հաստ է, երկարությունը կարող է հասնել մինչև 2 մետրի: Գլուխը խիստ եռանկյունաձև է, անկյունները՝ ուռուցիկ: Մեջքը մոխրագույն է, մեջքի երկարությամբ դասավորված են լայնակի ձգված բծեր, իսկ կողքերից՝ մանր կետեր:

Գյուրզան բնակվում է կիրճերի քարքարոտ զառիթափերում, այգիներում, քարակույտերում և աղքատ բուսականություն ունեցող այլ վայրերում: Այս վայրերում նա դարանակալում է ջուր խմելու եկած թռչուններին և մանր կենդանիներին՝ մկներին, գորտերին, մողեսներին, նույնիսկ նապաստակի ձագերին:
Գյուրզան շատ է սիրում նաև խաղողի այգիները, քանի որ այնտեղի խոնավությունը և ջուրը ձգում են գորտերին, մկներին և ջրային առնետներին: Իսկ երբ խաղողը սկսում է քաղցրանալ, այնտեղ են շտապում նաև ճնճղուկները, սարյակները և այլ փոքրիկ թռչուններ, հենց այդտեղ էլ նրանց սպասում է գյուրզան:

Ամառվա շոգին գյուրզան գրեթե չի հանդիպում, քանի որ ննջում է իր բնում: Առհասարակ գյուրզան սիրում է մթությունը, և ամռանը որսի է դուրս գալիս գիշերները: Արարատյան դաշտում այգիները և ցանքերը մեծ մասամբ գիշերն են ջրում, այն էլ բոբիկ ոտքերով, ինչի պատճառով այդքան շատ են գյուրզային անզգույշ տրորելու և խայթվելու դեպքերը: Գյուրզան կենդանածին է, օգոստոսին ծնում է 10-15 ձագ:

Հետաքրքիր է, որ գյուրզայի բնակության տարածքում այլ տեսակի օձեր քիչ են հանդիպում: Ինչպես երևում է, նա իր տարածքը մաքրում է այլ տեսակի օձերից:

Հայկական իժ

Բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով: Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:

Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:

Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ: Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր: Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք, ծնված օրվանից, կարող են խայթել և թունավորել մարդուն:

Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի հատվածում: Չնայած, այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:

Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա՝ պարանոցին մոտիկ, ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն:

Դարևսկու իժ

Դարևսկու իժը թունավոր օձ է, որը պատկանում է Իժերի ընտանիքին: Տարածված է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Հիմնականում ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր: Մարմինը հաստ է, երկարությունը 13-42 սմ, պոչը 6-8 անգամ կարճ է մարմնից: Մարմնի թեփուկները կատարավոր են և անփայլ։ Մեջքը հիմնականում լինում է մոխրագույն, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ 
Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի համար և նրանց վնասել չի կարելի: Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակների թվաքանակը և նրանց ոչնչացումն ուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը երբեք չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում կա օձ, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը:

Լեռնատափաստանային իժ

Ինչպես նշվեց, այս օձի թույնը մահացու չէ մարդու համար, սակայն ձիերի, ոչխարների և մանր կաթնասունների համար թույնը մահացու է: Այս օձի թշնամիներից է նաև մողեսակեր օձը, որը, չգիտես ինչու, բոլոր կերերի մեջ նախընտրում է տափաստանային իժի միսը, որին կուլ է տալիս ամբողջությամբ:

0

Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին

Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին.

  • Նախ պետք չէ վախենալ օձից, կարելի է նայել, սակայն ոչ մի դեպքում ձեռք չտալ և չսպանել: Օձին հնարավորություն տվեք հեռանալ: Եթե այն չի հեռանում, հեռացեք ինքներդ: Պետք է հակառակ ուղղությամբ հեռանալ՝ ոչ թե վազելով, այլ շատ դանդաղ:
  • Ինչպես գիտենք, օձերը լսում են հողի ցնցումներն ու տատանումները: Ուստի, եթե քայլում եք այնպիսի վայրերով, որտեղ կարող են օձեր լինել, ապա վերցրեք ծանր փայտ և ամեն քայլի հետ հարվածեք հողին:
  • Ավելի հաճախ օձերը խայթում են հատապտուղներ, սունկ և ցախ հավաքելիս, խոտ հնձելիս, խարույկի մոտ քնելիս և այլն: Այդ պատճառով մինչ հատապտուղը կամ սունկը պոկելը խորհուրդ է տրվում խոտերին փայտով հարվածել:
  • Արշավների ժամանակ անհրաժեշտ է հագնել երկարաճիթ հաստ կաշվից արշավային կոշիկներ, հաստ պաշտպանիչ ուժեղացումներով արշավային տաբատ և զանգապան: Հանդերձանքի այսպիսի համադրությունը պետք է հիմնականում ապահովի բավարար պաշտպանություն իժերից:
  • Քարքարոտ, ժայռոտ հատվածներով, թփուտների, բարձր խոտի միջով անցնելիս, տապալված ծառերի կամ կոճղերի վրա կանգնելիս ուշադիր եղեք: Ցերեկվա շոգ ժամերին օձերն այսպիսի վայրերում են պատսպարվում:
  • Եվս մի խորհուրդ՝ մի դիպչեք հենց նոր սպանված օձի գլխին, թեկուզ այն պոկված լինի մարմնից: Պոկված գլխի մեջ դեռ երկար ժամանակ նյարդային իմպուլսներ են մնում և այն կարող է շարժվել և խայթել:

Հայաստանի թերևս բոլոր խոշոր բուժ. հաստատություններում առկա է անտիգյուրզին շիճուկը, որը հիմնականում բավարար հակաթույն է Գյուրզայի, Դարևսկու և Լեռնատափաստանային իժերի դեմ: Իր բաղադրությամբ տարբերվում է Հայկական իժի թույնը: Ինչը բարդույթներ կարող է առաջացնել, քանի որ մինչև համապատասխան հակաթույներ ներարկելը, պետք է պարզել, թե ի՞նչ օձ է ձեզ խայթել:

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի, հնարավորության դեպքում բժիշկներին նկարագրվի, թե ի՞նչ օձ է խայթել: Ապահովելով սեփական անվտանգությունը՝ փորձեք նկարել օձին: Օձին սպանել չի կարելի, քանի որ բոլոր օձերը շատ կարևոր դեր ունեն էկոլոգիայի մեջ, իսկ նրանց մեծ մասը նաև Կարմիր գրքում է գրանցված՝ Դարևսկու իժն ընդհանրապես կրիտիկական վիճակում է գտնվում:

Մի՛ սպանեք օձերին, դժբախտ դեպքերից խուսափելու համար բավական է զգուշացնել օձին ձեր մոտենալու մասին: Մեծ խմբերով մեկ շարք կազմած քայլելիս՝ դուք գրեթե ամբողջովին ապահովագրում եք ձեզ օձի հետ առերեսումից:

0

Առաջին օգնություն

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել.

Ոչ թունավոր օձերի խայթոցների դեպքում վերքը լվացեք և մշակեք յոդով, տեղադրեք վիրակապ: 99.9% դեպքերում ամեն ինչ ընթանում է առանց բարդությունների:

Իսկ եթե խայթել է թունավոր օձը, ապա պետք է․

  • Նախ և առաջ հետ քաշվել, քանի որ օձը կարող է կրկին հարձակվել և կրկին խայթել:
  • Պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել: Սա վերաբերում է և՛ տուժածին, և՛ օգնություն ցուցաբերողին: Հիշե՛ք՝ օձի խայթոցից ոչ ոք անմիջապես չի մահանում: Հայաստանի օձերի դեպքում դուք ունեք մի քանի ժամ, մինչև թույնը կսկսի ազդել: Այնպես որ դուք բավականաչափ ժամանակ ունեք տուժածին և՛ օգնություն ցուցաբերելու, և՛ հիվանդանոց տեղափոխելու համար:
  • Եթե շրջակայքում այլ մարդիկ կան, ապա որևէ մեկին ուղարկեք ահազանգելու: Ձեզ մոտ անպայման նշեք խայթելու ժամը:
  • Անհապաղ սկսեք արտածծել թույնը: Իհարկե, դա դժվար գործողություն է, սակայն հիշեք, որ 5 րոպե արտածծելու ընթացքում կարելի է հեռացնել թույնի կեսը:

Ինչպե՞ս կատարել արտածծումը

Արտածծելու համար ծալքի ձևով բռնեք խայթված մասը և այնպես սեղմեք, որ խայթած երկու վերքերից երևան արյան կաթիլներ: Այնուհետև 10-15 րոպեի ընթացքում արտածծեք առավելագույն քանակությամբ արյուն և անընդհատ թքեք: Վերջում բերանը ողողեք ջրով: Հաշվի առեք, որ արյան միջոցով տուժածից ձեզ կարող են փոխանցվել տարբեր վարակներ՝ հեպատիտ, ՁԻԱՀ և այլն: Նաև հաշվի առեք, որ եթե բերանի խոռոչում ունեք բաց վերք կամ վնասված ատամ, ապա արտածծած թույնը կարող է ձեզ նույնպես խոցել: Սակայն խուճապահար նույնպես չարժի լինել, քանի որ թույնն ազդում է միայն արյան մեջ հատնվելու դեպքում: Այնպես որ, եթե արտածծած զանգվածը պատահաբար կուլ գնա, ոչ մի վնաս չի պատճառի ստամոքսում:

Պաշտպանություն թունավոր օձերից

Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ արտածծել թույնը, ապա 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած մասի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել վերքի վրա: Այս գործողությունը ևս թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից դադարի արյուն դուրս գալ:

Անպայման պառկեցրեք տուժածին

  • Տուժածին պառկեցրեք կողքային անվտանգ դիրքում՝ սաղմնային դիրքով:
  • Ոչ մի դեպքում նրան թույլ չտաք շատ շարժվել, կտրուկ շարժումներ անել, խայթված վերջույթը թափահարել, ինչպես նաև փորձել բռնել և սպանել խայթած օձին:
  • Խայթված վերջույթը պետք է սրտի մակարդակից ներքև գտնվի, որպեսզի դժվարացնենք արյան հոսքը դեպի սիրտ:
  • Ախտահանեք խայթած հատվածը ջրածնի պերօքսիդով:
  • Ախտահանելուց հետո սեղմող վիրակապ դրեք ստերիլ բինտից: Ոչ մի դեպքում չտեղադրեք լարան, դա միայն կվնասի տուժածին:

Տուժածը չպետք է շարժվի

  • Տուժածը չպետք է շարժվի, այլապես թույնն արագ կտարածվի ողջ մարմնով: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա ստիպված է շարժվել, ապա դա պետք է արվի հնարավորինս հանդարտ, առանց խուճապի և կտրուկ շարժումների, որպեսզի լրացուցիչ սթրեսի չենթարկվի:
  • Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակի ժամանակ սիրտն արագ է աշխատում և նպաստում, որ թույնն ավելի արագ տարածվի ողջ մարմնով:

Պաշտպանություն թունավոր օձերից

  • Հանեք տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը՝ ժամացույցը, մատանիները, ապարանջանները, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ այտուցը կամ ուռածությունը կարող է զարգանալ շատ արագ, և տարածվել:
  • Տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք՝ ջուր, հյութեր, հանքային ջուր:
  • Անընդհատ հետևեք տուժածի գիտակցությանը, շնչառությանը և սրտի աշխատանքին կամ անոթազարկին:

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել.

Օձի հարձակման ժամանակ մարդիկ հիմնականում մահանում են ոչ թե բուն խայթոցից, այլ սխալ կերպով ցուցաբերած օգնությունից:

Այդ պատճառով օգնություն ցուցաբերելիս հիշեք.

  • Չի կարելի խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան դնել:
  • Լարան դնելը ոչ միայն չի օգնում, այլև ավելի է ծանրացնում տուժածի վիճակը: Լարանը կարող է պատճառ դառնալ, որ բժիշկները, տուժածի կյանքը փրկելու համար, ստիպված լինեն ոտքը կամ ձեռքը կտրել:
  • Չի կարելի ծակծկել կամ կտրվածքներ անել խայթոցի շրջանում: Դա բերում է արյունահոսության, որի հետևանքով տուժածի վիճակը կարող է ավելի վատանալ: Բացի այդ կարող են վնասվել նյարդեր, զարկերակներ, ջլեր, իսկ վերքը կարող է թարախակալվել:
  • Չի կարելի այրել խայթոցի շրջանը շիկացած մետաղով կամ լուցկով, քանի որ այն ոչ միայն չի օգնում, այլև առաջացնում է շատ ուշ լավացող վերքեր:

Հայաստանի թունավոր օձերը

  • Չի կարելի սառույց դնել խայթոցի վրա: Այն կարող է հանգեցնել ցրտահարության և պարզապես անիմաստ գործողություն է, որը ժամանակ է խլում: Իսկ ժամանակը նման դեպքերում ամենակարևոր ռեսուրսն է:
  • Չի կարելի տուժածին ալկոհոլ առաջարկել:
  • Չի կարելի տուժածին տալ ուժեղ ազդող դեղամիջոցներ, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել վիճակը, երբ բժիշկները հիվանդանոցում տուժածին հետազոտեն:
  • Որպես ցավազրկող կարելի է տալ միայն Անալգին կամ Պարացետամոլ:
0

Մայիսի 22, 23

136. 16:4×3=12

137. 20:5×4=16

138. 30:10×7=21

139. 45:15×4=12

140. 60:3×2=40

141. 24:2×5= 60

142. 32:4×5=40

181. 4+3+2=9/3=3

182. 6+7+5=18/3=6

183. 6+8+4=18/3=6

184. 1+5+0=6/3=2

185. 1+7+4=12/3=4

186. 4+3+9=16- ի 3/16 16:16×3=3

187. 3+2+8=13- ի 3/13 13:13×3=3

188. 4+6+2=12- ի 3/4 12:4×3=9

189. 9+3+2=14- ի 0,5 7

5+5+5=15- ի 1/3 15:3×1=5

0

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Իր կեցվածքից։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Մեծահոգի, բացահայտ, կեցվածք, խոշոր, հպարտ։

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա-Թագավոր, խոշոր-մեծ, վեհ-բարձր, կասկածել-երկբայել:

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ-այո, ծանր-թեթև, խոշոր-մանր, մեծահոգի-փոքրոգի, ոչնչացնել-առաջացնել, կուշտ-սոված։

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին։

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Կասկածում, վիճարկում, ոչնչացնում, նախազգուշացնելով, սպասում:

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Ութ հարյուր, յոթ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ Նա փոքր որսի վրա բացահայտ է գնում՝ իր ուժեղ մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների առյուծ արքան որսի է ելել։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-—թխվածք, նստվածք, գրվածք

-ային-—տնային, մարդկային, համակարգչային

-ական-—դասարանական, հնդկական, հայկական, տնական

-ակ-—տնակ, գնդակ, լճակ,

-եղեն-—խմորեղեն, ոսկեղեն, քաղցրեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծները համարվում են մոլորակի ամենահայտնի կենդանիներից մեկը։

Այս գիշատիչները ունեն իրենց տարածքները,որը նրանք պաշտպանում են և որի համար միշտ պատրաստ են պայքարի մեջ մտնել։

Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։

Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։

0

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Հայոց պետականության վերածնունդը | Ալեն Սայամյանի բլոգ

Հայ մշակույթի անցյալն և ներկան | Ալեն Սայամյանի բլոգ

Հայոց պետականության վերածնունդը | Ալեն Սայամյանի բլոգ

Հայկական մշակույթ | Ալեն Սայամյանի բլոգ

Ոսկեդարի հայ պատմիչները | Ալեն Սայամյանի բլոգ

Փավստոս Բուզանդ. « Արշակ և Շապուհ» | Ալեն Սայամյանի բլոգ

Զատիկի ծես | Ալեն Սայամյանի բլոգ

Փավստոս Բուզանդ. « Արշակ և Շապուհ» | Ալեն Սայամյանի բլոգ

Տիգրան և Աժդահակ | Ալեն Սայամյանի բլոգ

Արտաշես և Արտավազդ | Ալեն Սայամյանի բլոգ

Արտաշես և Սաթենիկ | Ալեն Սայամյանի բլոգ

Արա Գեղեցիկ և Շամիրամ | Ալեն Սայամյանի բլոգ

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ | Ալեն Սայամյանի բլոգ

Ազգայինտոներ | Ալեն Սայամյանի բլոգ

Դիցաբանություն և առասպել | Ալեն Սայամյանի բլոգ

Սուրբ Սարգիս տոնը | Ալեն Սայամյանի բլոգ

Ազգային տոներ նախագիծ | Ալեն Սայամյանի բլոգ

Մատենադարան | Ալեն Սայամյանի բլոգ

Այցելություն Մատենադարան․ նախագիծ | Ալեն Սայամյանի բլոգ

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը | Ալեն Սայամյանի բլոգ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում 2024 | Ալեն Սայամյանի բլոգ

Ամանորի  սովորույթներ | Ալեն Սայամյանի բլոգ

Ամանորի պատմությունը | Ալեն Սայամյանի բլոգ

Ամանորյա ծեսը ընտանիքում | Ալեն Սայամյանի բլոգ

Հայաստանի պատմության հետքերով | Ալեն Սայամյանի բլոգ

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը | Ալեն Սայամյանի բլոգ

Ալեն Սայամյանի բլոգ

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում | Ալեն Սայամյանի բլոգ

Հայաստանի պատմության հետքերով | Ալեն Սայամյանի բլոգ

Պատմություն և առասպել | Ալեն Սայամյանի բլոգ

Ես և իմ մայրենի լեզուն | Ալեն Սայամյանի բլոգ

Հայկական ազգանունների ծագումը | Ալեն Սայամյանի բլոգ

Իմ սիրելի անկյունը Երևանում | Ալեն Սայամյանի բլոգ

Հայկական ազգանունների ծագումը | Ալեն Սայամյանի բլոգ

Հայկ և Բել առասպելը | Ալեն Սայամյանի բլոգ

Հայաստանը խորհրդանշող պատկերներ | Ալեն Սայամյանի բլոգ

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ | Ալեն Սայամյանի բլոգ

Կոմիտաս վարդապետ | Ալեն Սայամյանի բլոգ

Հայաստանի Հանրապետու­թյուն | Ալեն Սայամյանի բլոգ

Հայկական լեռնաշխարհ | Ալեն Սայամյանի բլոգ

Հայրենագիտություն, երրորդ ուսումնական շրջանի ամփոփում | Ալեն Սայամյանի բլոգ

Երեվանի պատմության թանգարան | Ալեն Սայամյանի բլոգ

Զատիկի ծես | Ալեն Սայամյանի բլոգ

Առասպելներ բնության երևույթների մասին | Ալեն Սայամյանի բլոգ

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ | Ալեն Սայամյանի բլոգ

Դիցաբանություն և առասպել | Ալեն Սայամյանի բլոգ

Տեառնընդառաջ | Ալեն Սայամյանի բլոգ

Բարեկենդանի ծես | Ալեն Սայամյանի բլոգ

0

Ամփոփիչ աշխատանք

Բնագիտություն

5-րդ դասարան

Տարբերակ Ա

1․ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.

  1. Ո՞ր շերտն է հանդիսանում Երկրի գազային պատյանը։
    ա) ջրոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) կենսոլորտ
    դ) քարոլորտ
  2. Ո՞ր շերտում են ապրում բոլոր կենդանի օրգանիզմները։
    ա) ջրոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) կենսոլորտ
    դ) քարոլորտ
  3. Ո՞ր բնական շրջապատն է բաղկացած է ժայռերից, քարերից ու հողից։
    ա) կենսոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) ջրոլորտ
    դ) քարոլորտ
  4. Ո՞րը մթնոլորտի հիմնական գազն է։
    ա) թթվածին
    բ) ածխաթթու գազ
    գ) ազոտ
    դ) ջրածին
  5. Ո՞րն է ջրոլորտի մաս։
    ա) հողը
    բ) մառախուղը
    գ) օվկիանոսը
    դ) օդը

2․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը։

  1. Մթնոլորտը պաշտպանում է Երկիրը՝ արեգակի ճառագայթներից։
  2. Կենսոլորտում ապրում են կենդանիները և մարդիք ։
  3. Քարոլորտի կարևորագույն բաղադրիչներն են ժայռերից և հողը։

Տարբերակ Բ

1․ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.

  1. Ո՞րն է կենսոլորտի հատկանիշը։
    ա) Բացի օրգանիզմներից բաղկացած լինելը
    բ) Միայն օդ պարունակելն է
    գ) Միայն ջուր պարունակելն է
    դ) Կենդանի օրգանիզմներ պարունակելն է
  2. Ո՞ր շերտն է ներառում գետերը, լճերը, սառցադաշտերը։
    ա) կենսոլորտ
    բ) քարոլորտ
    գ) ջրոլորտ
    դ) մթնոլորտ
  3. Ո՞ր նյութն է անհրաժեշտ բույսերի ֆոտոսինթեզի համար։
    ա) ազոտ
    բ) ածխաթթու գազ
    գ) ջրածին
    դ) հելիում
  4. Ո՞րը չի պատկանում ջրոլորտին։
    ա) անձրևը
    բ) գետը
    գ) քամին
    դ) սառցադաշտը
  5. Ո՞ր գազն է անհրաժեշտ մարդու շնչառության համար։
    ա) ազոտ
    բ) թթվածին
    գ) ածխաթթու գազ
    դ) մեթան

2․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը։

  1. Կենսոլորտը համատեղում է ինչպես մարդիք, այնպես էլ կենդանի էակներ։
  2. Ջրոլորտը միավորում է ամբողջ մոլորակի ջուրը։
  3. Քարոլորտում են ձևավորվում հողը և լեռնաշղթաները։
0

Խոշորացույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մարինե Ամիրջանյան

Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Էրնանդեսի գյուտը

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  խիտ բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին կռվել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Առատ խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը: հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում: ճշմարտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է: ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն: երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է: պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում: ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե: գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի: նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ – շրթունք, էգուց – վաղը, տկլոր – մերկ, բարիշել – հաշտվել, ջահել – երիտասարդ, պոզ – եղջյուր,  սապոն – օճառ, դոշակ – ներքնակ, լղար – նիհար:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմախք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանորյա, թխվածք, ութսուն։

0

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն

Բնագիտություն

Մասնակիցներ` 4-5-րդ  դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը` մայիսի 12-23

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում (փետրվարից մայիս)

Ընթացքը`

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։

Բնագիտություն | Ալեն Սայամյանի բլոգ

2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։

Բնագիտություն | Ալեն Սայամյանի բլոգ

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Այո ես կարող եմ օգտագործել իմ գիտելիքները առորյայում։

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։ բոլորին

6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։ (17) Բնագիտական փորձ 1 – YouTube

7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։

8