0

Տարեվերջյան ստուգատեսի նախապատրաստություն․

Թեստ

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն-իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր-ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ըն-ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա-տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացնել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:

խնդիր

փորձում

ընդամենը

բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

հրաշալի – սքանչելի

ցատկոտել – ոստոստել

ուժգին – սաստիկ

բարկացնել – ջղայնացնել

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞րտարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

լինել – լինում

չստանալ – չստացան

ընկնել – ընկավ

սովոր

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

10.Նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:

Լիլին փոքր էր։

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

Նա բարկացած էր Լիլիի վրա։

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

Որ նա բերեց իր գնդակը։

0

Կատարի՛ր առաջադրանքները, աշխատանքդ ավարտելուց հետո տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես 2024» բաժնում։

Բանավոր խոսքին և տեխնիկական հմտությունների կիրառմանն ուղղված աշխատանքներ

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

«Իմ նախասիրությունները», «Իմ հոբբին» կամ «Ես․․․ եմ»

«Ընթերցանությունն իմ կյանքում» կամ «Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել», «Իմ գրադարանը»

«Իմ բնակավայրը», «Իմ դպրոցը», կամ «Աշխարհի իմ փոքրիկ անկյունը»

I like English very much. English is so that I can speak English in other countries so that they understand me. I also go to English separately.

0

Հայրենագիտություն, երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երեվանի պատմության թանգարան

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշես արքա

<էրեբունի> արգելոց-թանգարան

Զատիկի ծես

Առասպելներ բնության երևույթների մասին

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Դիցաբանություն և առասպել

Տեառնընդառաջ

Բարեկենդանի ծես

0

Թեսթ 16

Հովհաննես Թումանյան

Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում։

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կհաղթվի

երբ

ամպոտ

բարձր

2. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

ա/կարճ – երկար

բ/թույլ – ուժեղ

գ/մոտ – հեռու

դ/ցածր – բարձր

3. Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:

ա/Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի։

բ/Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազ տեսնում։

գ/Մեծին հարգիր, որ մեծանաս։

դ/Լավ բան ասա, որ լավ բան լսես։

որ մեծանաս որ լավ բան լսես ուրիշի համար երազ տեսնում սուտը աշխարհը կքանդի

4. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:

Սուտ մեռած է ձևացել։

5. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:

ձմեռներ, գելեր, գյուղացիք, եղնիկներին

6. Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է:

բոլուկի – գոյական

վարած – ածական, հող – գոյական

շավիղ – գոյական

7. Ո՞րն է տրված նախադասության ենթական: Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

ա/Ավոյի բ/խոսքն գ/ոհմակի դ/գիլի

8. Տեքատի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա. ա/հինգ բ/չորս գ/վեց դ/յոթ

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Թև ունի, թռչուն չէ, Միջատ է, մրջյուն չէ, Աշխատում է օրնիբուն Բերքը տաիս է մարդուն: մեղու

10. Նախադասություններն ըստ բնույթի լինում են.

ա/երկու տեսակ բ/հինգ տեսակ գ/երեք տեսակ դ/չորս տեսակ

11. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում։

12. Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով):

Արագավազ ու սրատես գազան է գելը։

13. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

14. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:

Գայլը գիշատիչ, վայրի կենդանի է։

15. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը,թե էգերը։ Նրանց քաշը հասնում է 32-50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր։ Գայլերի ձագերը միշտ ծնվում են կույր, խուլ և կապույտ աչքերով։ Ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Գայլերը կարող են լողալ մինչև 13 կմ։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ 

0

Հարցաշար

  • Վերնագրի՛ր — «Մաթեմատիկայի ստուգատես. Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ»
  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն —

15ժամ արթուն եմ

  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում —

1 ժամ խաղում եմ բակում

  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով —

7 ժամ աշխատում եմ համակարգչով

  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում —

2 ժամ կարդում եմ

  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում —

1 ժամ 30 րոպե սպորտով եմ զբաղվում

  • Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ —

ես հեռախոսով չեմ զբաղվում

0

  1. Напиши свое имя и фамилию, возраст.

Ален Саямян

  1. В каком классе ты учишься? В какой школе? Расскажи немного о школе.

Я учусь 4/3 классе․ Я учусь в северной школе․ Я люблю свою школу. Мои учителя очень хорошие. Есть двор, где мы с друзьями играем․

  1. Расскажи о своем самом любимом уголке в школе?

Moй любимый уголок в школе спортивный зал.

  1. Расскажи немного о дереве, кусте, цветке, которые ты посадил в школе? Размести фото.

Я никогда ничегое не сажал.

  1. Расскажите о своей семье. Есть ли у вас домашний питомец? Какое ваше любимое животное? Расскажите о нем, размести фотографию животного.

В нашей семве – папа, мама, я и моя младшая сестра. Питомцев мы не имеем.Я люблю собак. Так моя сестра очень маленькая, животных мы не держим.

  1. Расскажите о своих друзьях. Что особенно вы в них цените.

Я очень люблю моих друзей, как в школе, так и в футболе. В друзьях я ценю уважение друг к другу, и честность.

  1. Какой ваш любимый вид спорта? Найди в интернете интересные факты о своем любимом спортсмене.

Мой любимый вид спорта – это футбол. Мой любимый спортсмен Рональдо, он очень хороший футболист.

  1. Какие книги вы любите читать?

Люблю читать любые книги.

  1. Опиши один из своих обычных дней, по порядку, постарайся ничего не пропустить. Какие их своих привычных дел ты выполняешь с любовью? Какие хотел бы поменять и почему?

Я просыпаюсь ,умываюсь, завтракаю и иду в школу. После школы я обедаю и хожу на карате. Потом учу уроки и иду на футбол. После занятий я иду домой, отдыхаю, ужинаю с семьёий и ложусь спать. Всё это я делаю с любовью. Ничего не хочу менять, потому что ето всё мне нужно в жизни.

0

Պարագիծ և մակերես

Հարցաշար

  • Վերնագրի՛ր — «Մաթեմատիկայի ստուգատես. Պարագիծ և մակերես»
  • Պատկերի՛ր (3d paint -ով կամ քեզ հարմար այլ ծրագրով ) խորանարդ և ուղղանկյունանիստ:
Поделки из бумаги параллелепипед (57 фото) - фото - картинки и рисунки: скачать
  • Հաշվի՛ր 8սմ կող ունեցող խորանարդի մեկ նիստի(քառակուսու) պարագիծը և մակերեսը։
    S=8×8=64
    P=8×4=32
  • Հաշվի՛ր ուղղանկունանիստի մեկ նիստի (ուղղանկյան) պարագիծը և մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։
    S=5×7=35
    S=5×8=40
    S=7×8=56
    P=5×2+7×2=24
    P=5×2+8×2=26
    P=7×2+8×2=30
  • Աշխատանքի կատարման տևողությունը։

0

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Աշխատանք Ջ․ Ռոդարու «Ի՞նչ կլիներ, եթե․․․» հնարի կիրառությամբ։

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար, չէր հասկանա թե ինչի համար է գնացել։

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր, հարևանները նրան կպատժեին։

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր, աղվեսը խոսել չէր կարողանա։

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին, կյանքը կշարունակվեր լուսնի վրա։

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին, նման բան չի կարող լինել

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին, կհամարվեին մի ազգ և պատերազմ չէր լինի

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, շուտ կհալվեին։

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

Եթե կենդանիները խոսեին մարդկային լեզվով․․․

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական « Իրերի կերպավորում» ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Ֆուտբոլի գնդակ

Մի աներևակայելի պատմություն եմ լսել ֆուտբոլի գնդակի մասին։ Այն է, որ մի երկրում, որ անուն ն էլ չեմ հիշում, սակայն լսել եմ, որ գիտնականները ստեղծել են մի կախարդական ֆուտբոլի գնդակ, որին հարվածելու ժամանակ կկուտակվի այնքան մեծ էլեկտրաէներգիա, որի միջոցով կարելի կլինի լիցքավորել հեռախոսի մարտկոցը։ Ծրագրվում է այդ գնդակաները վաճառել այնպիսի երկրների վրա, որտեղ էլեկտրաէներգիայի պաշարները շատ քիչ են։ 15 րոպե լիցքավորելուց հետո հեռախոսի մարտկոցը 100% կլիցքավորվի։ Ես մեր երկիրը աղքատ չեմ համարում, սակայն շատ կուզեմ, որ մեր երկրի խանութներում վաճառվեն այդպիսի կախարդական ֆուտբոլի գնդականեր։