0

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը․ նաև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

nk

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Տարվա չորս եղանակների հերթականությունը պայմանվորված է.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Ամառային արևադարձ Հունիսի 22։

Ձմեռային արևադարձ Դեկտեմբերի 22։

Գարնանային գիշերահավասարի օր Մարտի 21։

Աշնանային գիշերահվասարի օր Սեպտեմբերի 23։

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

Մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23 Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ, իսկ Հարավային բևեռում գիշեր է և կոչվում է բևեռային գիշեր, իսկ սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21 Հյուսիսային բևեռում գիշեր է, իսկ Հարավայինում՝ ցերեկ։ Եվ դրանք տեևում են 6ամիս։

4. Ո՞րն է նահանջ տարին:

Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

0

Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պարիկ – առասպելական ոգի, հավերժահարս

սրտաբեկ – սիրտը կոտրված՝ բեկված, վշտահար

  1. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:

ջրի երազին – ծարավ

ստրուկ աշխարհ – փուչ, աղքատ աշխարհ

  1. Ո՞րն է առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:

Ամենա թանկ բանը ազատությունն է, ավելի լավ է մեռն եմ քան ուրիշի ասածը անեմ։

  1. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

0

Մեծերի սրամտությյուններից․․․

william-saroyan

Վիլյամ Սարոյանը հիշում է…
Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:


«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց: Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես:
— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
— Հոտ սենյակ բռնած է:
— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ’ սխտոր կերած ես:
— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք’ դանդաղ»:

Սարոյանն իր ծանոթներից մեկին պատմում է.
— Երկու անգամ ամուսնացա:
— Առաջին կնոջից քանի՞ զավակ ունեք:
— Երկու:
— Իսկ երկրորդի՞ց:
— Երկու:
— Չորս զավակ ունե՞ք:
— Ո´չ, երկու:
— Այդ ինչպե՞ս:
— Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա: Մտածեցի, խորհեցա’ առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնամ… Ու նորեն անոր հետ ամուսնացա:
Աղբյուրը՝ life.mediamall.am

0

Ես և իմ մայրենի լեզուն

Дата: 18 сентября 2023Author: flouradavtian60280 Комментарии


Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Մինչ այսօր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Այժմ մեր այբուբենը բաղկացած է 39 տառից, քանի որ «ու»-ն համարվում է առանձին տառ։
Կա կարծիք, որ մինչև Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ի հայտ գալը, հայերը ունեցել են գիր, այսինքն նախամաշտոցյան գիր է եղել, կա այդպիսի երկու տարբերակ՝ սեպագիր և մեհենագիր։

Մեսրոպ Մաշտոցը այդ շրջանում անհրաժեշտ համարեց ունենալ գիր, քանի որ մարդիկ իրենց մայրենի լեզվով չէին գրում, հետևաբար նաև արդեն չէին խոսում, իսկ եթե քո մայրենի լեզուն, գիրը կորցնես, ստացվում է կձուլվես։
Երբ ստեղծվեցին հայոց գրերը, սկսեցին շատ գրքեր թարգմանվել, և առաջին նախադասությունը, որը հայերեն թարգմանվեց «Առակաց գրքից» է․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Հայերենի զարգացման երեք շրջանի` հին հայերեն կամ գրաբար, միջին հայերեն, նոր հայերեն։

Աշխատանք բլոգում․
Պատասխանիր հարցերին գրավոր, տեղադրիր բլոգումդ
1․ Քանի՞ լեզվի ես տիրապետում։

3
2․ Ո՞րն է հայերենում քո ամենասիրելի բառը, բառակապակցությունը, որը հաճախ ես օգտագործում։ բարև, ինչ
3․ Ի՞նչ օտարամոլ բառեր ես օգտագործում քո խոսքի մեջ, որ գիտես՝ դա հայերեն չի, բայց օգտագործում ես։ պրիվետ
4․ Իսկ գիտե՞ս՝ ինչ է բարբառը։

Բարբառլեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, այդ պատճառով հաճախ ասում են տեղային կամ տերիտորիալ բարբառ[1]։ Հանդես է գալիս որպես առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։ 
5․ Ձեր ընտանիքում խոսո՞ւմ եք բարբառով, գտի՛ր և բլոգումդ։ տեղադրի՛ր փոքրիկ առակ, պատմություն, հումորային պատմություն որևէ բարբառով, համացանցից ներբեռնիր ՀՀ քարտեզը, paint ծրագրով վրան նշիր, թե որ մարզում են այդ բարբառով խոսում, կարդա ընկերներիդ համար դասարանում և բացատրիր։ Այս ամենը մեկ նյութի տակ տեղադրիր, ուղարկիր ինձ։

էս երևելի թագավորի վրա մեկ օր էլ՝ էլի մեկ վատ թուղթ գրել, իր պալատի առաջին՝ մեկ պատից էին կպցրել։ Փանջարիցը որ մտիկ չարեց թագավորը, տեսավ, որ շատ բազմություն հավաքվել, ուզում են՝ որ էն թուղթը կարդան։ Ծառային ղրկեց, որ իմանա՝ թե ինչ խաբար ա։ Ծառայն լեզուն կապ ընկած եդ էկավ, ու չէ՛ր համարձակում, որ բանի զորությունն իմաց անի։ Թագավորը շատ որ զոռ արեց, իմացավ ու հրամայեց, որ գնա թուղթը պոկի, ցած կպցնի, որ ամեն մարդ կարդա, չունքի տեղը բարձր էր։— Ես ու դու ըլեինք, գլուխ կպոկեինք թղթի տեղակ։

Աշխարաբար
Այս նշանավոր թագավորի մասին, մի օր էլ նորից թղթի վրա թագավորի մասին վատ բաներ գրեցին և փաքցրեցին իր պալատի առջևի պատին: Թագավորը պատուհանից նայեց և տեսավ, որ մարդիկ հավաքվել են և ուզում են կարդալ թղթի վրայի գրվածը: Ծառային ուղարկեց, որ իմանա թե ի՞նչ է կատարվում: Ծառան պապանձված ետ վերադարձավ ու չէր համարձակվում ասել, թե ինչ է պատահել: Թագավորը, որ շատ ստիպեց իմացավ ու հրամայեց, որ գնա թուղթը պոկի, ներքև փակցնի, որ բոլորը կարդան, որովհետև տեղը բարձր էր: — Ես ու դու լինեինք թղթի փոխարեն, գրողի գլուխները կպեկեինք:

0

Հայկական ազգանունների ծագումը

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից առանձին , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից տարբերվում էին տարբեր կերպ , օրինակ Գառնիկի թոռ Արամը, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ, օրինակ Կաղ Հմայակ կամ Համեստ Անահիտ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը, և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի և այլն: Անանիա, ով ծնվել է Շիրակում, կամ Գրիգոր, ով ծնվել է Տաթևում։

Մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ-  նկարիչ, զարդանկարիչ,  ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ վարդապետ, հոգևորական ։

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում, ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին «ազգ», «տոհմ», «տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն, Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ, կյանքն  էլ սկսեց փոխվել, նոր օրենքներ ըդունվեցին և արդեն ոչ իշխանական մարդիկ, քաղաքացիները ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես, որ մի ազգից  մի քանի մարդ, կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ :
Օրինակ՝ Ոսկերչյան, Հացթուխյան, Քարտաշյան, Դարբինյան։

 Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ  ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց, -ենց,-ունց,-ոնց,-ունի:

 Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:
-յան վերջավորությունը -յանց, -ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:

  • Ունի վերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի, Բագրատունի, Արծրունի և այլն:
  • Ենց,-ունց-ով ավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում, Սյունիքում է գտնվում, օրինակ՝ Ադոնց, Բակունց և այլն:

Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները-լեզվաբանները :
Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ: Իսկ ազգանունների մասին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:

Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում։

0

Իմ սիրելի անկյունը Երևանում

Дата: 11 октября 2024Author: flouradavtian60280 Комментарии

Ուսումնական աշուն 2024

Ժամկետ՝ Ուսումնական աշուն, հոկտեմբերի 18-27
Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Նպատակը՝ Ուսումնական աշուն նախագծի ընթացքում հայրենագիտական որոնողական աշխատանք

Սիրելի՛ սովորող, արձակուրդի ընթացքը լավագույն ժամանակն է քո 2806 ամյա քաղաքը ավելի լավ ճանաչելու։ Մեր սրտի Երևանը այո՛ 2806 տարեկան է, բազում գեղեցիկ պուրակներով ու գողտրիկ անկյուններով։

Ի՞նչ պետք է անես Դու։
1․ Ընտրում ես Երևանյան որևէ այգի, որ քո ամենա սիրելին է, կամ քո բնակավայրին է մոտ գտվում:

Կարապների լիճ։
2․ Գնում ես, լուսանկարահանում ես խելքից դուրս, բայց սիրուն ամենակարևորը ու սրտով։
3․ Գալիս ես տուն, մանրամասներ ես որոնում այդ այգու մասին, քո արած լուսանկարներով հանդերձ պատում-հետազոտական աշխատանք ես գրում բլոգումդ և ուղարկում ես ինձ։

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է «Կարապի լիճ»։

Լճի մակերեսը 2490 քմ է։ Նրա մի հատվածը՝ 1200 քմ մակերեսով, 2005 թվականից ձմռանը վերածվում է սահադաշտի։ Լճի ջրատարողությունը 2400 խ/մ է։

Խորհրդային տարիներին լճում ապրել են սպիտակ և սև կարապներ, որոնք 90-ականների սկզբում վերացել են։ 2009 թվականին Երևանի քաղաքապետի հրահանգով Կենդանաբանական այգուց «Կարապի լիճ» ջրավազան են տեղափոխվել երկու կարապներ։

Աշխատանքային սեզոնի ընթացքում լիճը մաքրվում է հիդրոքլորիդի 65% լուծույթով[1]։

Կարապի լճի տարածքում են գտնվում Առնո Բաբաջանյանի հուշարձանը«Մեղեդի» քանդակը։

0

Հայկական ազգանունների ծագումը

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից առանձին , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից տարբերվում էին տարբեր կերպ , օրինակ Գառնիկի թոռ Արամը, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ, օրինակ Կաղ Հմայակ կամ Համեստ Անահիտ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը, և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի և այլն: Անանիա, ով ծնվել է Շիրակում, կամ Գրիգոր, ով ծնվել է Տաթևում։

Մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ-  նկարիչ, զարդանկարիչ,  ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ վարդապետ, հոգևորական ։

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում, ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին «ազգ», «տոհմ», «տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն, Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ, կյանքն  էլ սկսեց փոխվել, նոր օրենքներ ըդունվեցին և արդեն ոչ իշխանական մարդիկ, քաղաքացիները ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես, որ մի ազգից  մի քանի մարդ, կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ :
Օրինակ՝ Ոսկերչյան, Հացթուխյան, Քարտաշյան, Դարբինյան։

 Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ  ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց, -ենց,-ունց,-ոնց,-ունի:

 Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:
-յան վերջավորությունը -յանց, -ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:

  • Ունի վերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի, Բագրատունի, Արծրունի և այլն:
  • Ենց,-ունց-ով ավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում, Սյունիքում է գտնվում, օրինակ՝ Ադոնց, Բակունց և այլն:

Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները-լեզվաբանները :
Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ: Իսկ ազգանունների մասին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:

Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում։

0

Հայկ և Բել առասպելը

Հատվածներ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»

Մաս 1-ին

Այս Հայկը…. վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն…
Իսկ ինքը…. մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։

….Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը՝ Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի….

Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։

Մաս 2-րդ

….Իսկ Բելը, հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.

– Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը (ունեցվածքը) Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում….

Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով:

Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և հետ–հետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։
…Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

0

Խորանարդի մակերևույթի մակերես

Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։

Օրինակ՝ Հաշվեք  8 սմ կող ունեցող  խորանադի մակերևույթի մակերեսը։

Խնդիրը լուծելու համար նախ վերհիշենք, որ խորանարդի մակերևությի մակերեսը նրա 6 իրար հավասար նիստերի(քառակուսիների) գումարն է։ Հաշվենք 8 սմ կողմով 1 քառակուսու մակերսը և արդյունքը բազմապատկեն 6-ով(քանի որ 6 նիստերը իրար հավասար են)։

8*8=64 (սմ քառ․)

64*6=384(սմ քառ․)

Paint-ով գծեք խորանարդ․

Առաջադրանքներ

  1. Հաշվեք  12 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 12 X 12 X 12 = 1728

S = 12 X 12 X 6 = 864

  1. Հաշվեք  14 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 14 X 14 X 14 = 2744

S = 14 X 14 X 6 =1176

  1. Հաշվեք  16 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 16 X 16 X 6 = 4096

S = 16 X 16 X 6 = 1536

  1. Հաշվեք  18 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը: 

V = 18 X 18 X 18 = 5832

S = 18 X 18 X 6 = 1944

  1. Հաշվեք  27 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը:  

V = 27 X 27 X 27 = 19683

S = 27 X 27 X 6 = 4374

  1. Հաշվեք  26 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը:  

V = 26 X 26 X 26 = 17576

S = 26 X 26 X 6 = 4056

  1. Հաշվեք  13 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը:  

V = 13 X 13 X 13 = 2197

S = 13 X 13 X 6 = 1014

  1. Հաշվեք  23մ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը:  

V = 23 X 23 X 23 = 12167

S = 23 X 23 X 6 = 3174

  1. Հաշվեք  28սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը:  

V = 28 X 28 X 28 =

S = 28 X 28 X 6 =

  1. Հաշվեք  25մ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը:

V = 25 X 25 X 25 =

S = 25 X 25 X 6 =

  1. Հաշվեք  19 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 19 X 19 X 19 =

S = 19 X 19 X 6 =

  1. Հաշվեք  15 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 15 X 15 X 15 =

S = 15 X 15 X 6 =

  1. Հաշվեք  4 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 4 X 4 X 4 =

S = 4 X 4 X 6 =

  1. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 21 X 21 X 21 =

S = 21 X 21 X 6 =

  1. Հաշվեք  11 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 11 X 11 X 11 = 1331

S = 11 X 11 X 6 = 726

  1. Հաշվեք  14 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 14 X 14 X 14 = 2744

S = 14 X 14 X 6 = 1176

  1. Հաշվեք  31 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 31 X 31 X 31 = 29791

S = 31 X 31 X 6 = 5766

  1. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 1 X 1 X 1 = 1

S = 1 X 1 X 6 = 6

  1. Հաշվեք  9 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

V = 9 X 9 X 9 = 729

S = 9 X 9 X 6 = 486

  1. Գործնական աշխատանք․Պատրաստեք խորանար, հաշվեք այդ խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Հաշվեք  10 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

0

Հայոց լեզու հինգ

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից փղերը չէին վախենում. նրանք վախենում էին անգամ քաղաք մտնել: Պաշտպանվում էին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն – մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

գեղեցիկ-տգեղ

գեղեցիկ-մարդ, ով հմայիչ է, ունի աչքի ընկնող արտաքին

տգեղ-մարդ, ով զուրկ է հմայքից, կամ չունի աչքի ընկնող դրական արտաքին։

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

ցերեկ-լուսավոր, տաք, զվարթ, արթուն

գիշեր-մութ, սառը, խաղաղ, քնկոտ

64.Ամառն ու ձմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամառ – շոգ, ուրախ, կանաչ, աշխույժ, սիրառատ, տաք

Ձմեռ – ցուրտ, ձնոտ, քամոտ, սառը, մառախլապատ

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես մարտը վերջացավ:

Սեր – Տատիկը կաթի սերով թխվածքաբլիթ պատրաստեց։

Անսահման էր եղբայրների սերը։

Հոր – Գյուղում պապիկը մեծ հոր էր փորել։

Տղան հպարտանում էր իր հոր ունեցվածքով։

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ հնչողություն ունեցող, բայց իմաստով տարբեր բառերին:

համանիշներ

67.Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Հոտ – Հովիվը ոչխարների հոտը քշեց դեպի սարը։

Վարդերի – հոտը տարածվել էր սենյակում։

Արի – Արի զինվորը անքուն հսկում է սահմանը։

Արե՜գ, արի շախմատ խաղանք։

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ – մարտ, սեր – սեր, հոր – հոր, հոտ – հոտ, անտառ – անտառ, արի – արի, կար – կար:

Համանուն բառերի գրությունը նույնն է, սակայն իմաստը տարբեր։

69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճ էր – երկար չէր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր – երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր – Խոնարհ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր – իջեցներ թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի – կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի – ծածկի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)