0

շխարհի ամենաճշմարտախոս մարդը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է

թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ

կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Continue reading
0

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Անհամբեր տղան պոկեց կարմիր վարդը։ Կարմիր վարդը ծակեց

տղայի ձեռքը։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. կարմիր վարդ

բ. քնքուշ վարդ

գ. փշոտ վարդ

դ. սիրուն վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Կարմիր, գեղեցիկ է, հատուկ է գեղեցիկ ծաղիկներին։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որպեսզի փշերից վախենան ու չպոկեն։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

0

Հայր Բոնամիի հեքիաթը

 Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն

էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը

որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր,

սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է

լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ:

Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է

դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն

տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք

այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են

շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք

գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ

մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ

կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը

բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ

զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ

բացատրի՛ր:

Հրեն – ահա

2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը: երկու որսորդի

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու

արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր Բոնամին մի զվարճալի հեքիաթ գիտեր։

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները շփոթված կանգնել էին դղյակի առաջ։

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

Նրանք ծեծեցին ավերված դղյակի դուռը։

4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել: Զվարճալի մարդ, ով սիրում էր կրկնել նույն պատմությունը

5. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը: Կասեր, որ իրեն ստի մեջ հաղթող կա։

6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում մի թագավորական պալատ է լինում, որը չի ունենում ո՛չ դուռ, ո՛չ պատուհան և ո՛չ էլ պատ։ Այնտեղ բնակվում է թագավորի ընտանիքը, սակայն ո՛չ թագավոր կար, ո՛չ թագուհի և ո՛չ էլ որդի։ Նրանք ապրում էին համերաշխ, բայց որ չէին ապրում, էլ ի՞նչ  համերաշխ։

0

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԲՅՈՒՐԱԿԱՆ

Այսօր մենք՝ դասարանի բոլոր աշակերտներով ճամփորդեցինք դեպի Բյուրական։ Մեզ ուղեկցում էր մեր սիրելի ուսուցչուհին՝ ընկեր Մարին։ Բյուրականում այցելեցինք Արտավազիկ եկեղեցի, որը գտնվում է Բյուրական գյուղի մոտ և անվանվել է նրա կառուցողի՝ Արտավազդի անունով։ Այն VII դարի կիսաքանդ եկեղեցի է։ Եկեղեցում բոլորով երգեցինք եկեղեցական երգեր, իսկ այնտեղից դուրս գալուց անցանք մի կամարի տակով, որի վրա գեղեցիկ խաչ էր դրված։ Այնտեղից վերադարձանք  տպավորված։ Ես մտածում եմ, որ հայոց լեռնաշխարհում դեռ որքան հին եկեղեցիներ կան, որ դեռ պետք է այցելեմ։

0

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում,

երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

– Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ

Continue reading
0

Տպարանում

Ալեն Սայամյան

Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Այո, կարևոր է։ Կարդալը կարևոր է, որովհետև առանց կարդալ իմանալու գիտելիքներ չես կարող ձեռք բերել։ Առանց գիտելիքների չես  կարող դառնալ լավ մասնագետ ոչ մի բնագավառում։ Կարդալը զարգացնում է հիշողությունը, ուշադրությունը և մարդու ուղեղը։

Տպարանում

 Գարնանային օր, որը սկսվեց հետաքրքիր նորությամբ՝ մայրիկս տեղեկացրեց, որ այսօր դասընկերներով պետք է այցելենք տպագրատուն։ Հասնելուն պես այնտեղի աշխատողները մեզ համար հետաքրքիր խաղ էին

Continue reading
0

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ 

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում

Continue reading