ԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»
թարգմանությունը Գայանե Թերզյանի և կրթահամալիրի քոլեջի սովորողների
աղբյուրը՝ «Դպիր» մակավարժական հանդես:
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մի անգամ երեկոյան սինյոր Վերուչին աշխատանքից վերադառնում էր տուն։ Նա ծառայող
էր և աշխատում էր, եթե չեմ սխալվում, փոստատանը։ Սակայն նա կարող էր նաև ատամնաբույժ
լինել կամ՝ ինժեներ։ Մենք կարող ենք նրա համար ցանկացած մասնագիտություն
պատկերացնել։ Կարո՞ղ ենք, օրինակ, նրան բեղերով ու մորուքով պատկերացնել։ Հրաշալի է,
թող ուրեմն բեղերով և մորուքով լինի։ Իսկ հիմա փորձենք երևակայել, թե ինչպես է նա
հագնվում, ինչպիսին է նրա քայլվածքը, ինչպես է խոսում։ Հիմա նա քթի տակ ինքն իրեն ինչ-որ
բան է խոսում։ Եկեք թաքուն լսենք։
– Տո՛ւն, վերջապես տուն եմ գնում։ «Հարազատ տուն, երջանիկ կացարան, համեստ, խաղաղ,
թանկագին…» Էլ չե՛մ կարող։ Այնքա՜ն եմ հոգնել։ Ամբողջ օրը վազվզոց է, շուրջբոլորն այնքան
ժողովուրդ կա, փողոցում՝ ամբոխ, մեքենաների անընդհատ հոսք… Հիմա կգնամ, կփակեմ դուռը,
տիկնայք և պարոնայք, և՝ հաջողություն բոլորիդ։ Այլևս ձեզ չեմ տեսնի։ Տանս շեմից ներս կմտնեմ
և ամբողջ աշխարհը կմնա դռներից այն կողմ… Էդ մեկը որ դեռևս կարող եմ անել… Ահա այսպես։
Վերջապես ես մենակ եմ… Հրաշալի է… Նախ և առաջ՝ կորչի՜ այս փողկապը… Հիմա կոշիկները
դեն կնետենք… Կմիացնենք հեռուստացույցը… Հետո կնստենք բազկաթոռին, ոտքերը կդնենք
փոքրիկ աթոռակին, ծխախոտը կվերցնենք… Վե՛րջ, հիմա ինձ լավ եմ զգում, իսկ որ
ամենակարևորն է՝ վերջապե՜ս մենակ եմ… Ես … Իսկ դո՞ւք ով եք… Որտեղի՞ց հայտնվեցիք։
Սինյոր Վերուչիին մեղմ ժպտում էր մի սիրունիկ սինյորինա։ Մի վայրկյան առաջ նա դեռևս
սենյակում չէր, իսկ հիմա նստել էր իր դիմաց՝ բազմոցին, և ժպտալով ուղղում էր հուլունքները։
– Չե՞ք ճանաչում։ Ես հաղորդավարուհին եմ։ Դուք միացրիք հեռուստացույցը և ահա ես
այստեղ եմ։ Հիմա ձեզ վերջին նորությունները կհաղորդեմ։
Սինյոր Վերուչին զայրացավ.
– Ամոթ ունեցեք։ Դուք ոչ թե հեռուստացույցի էկրանին եք, ինչպես որ պիտի լիներ, այլ իմ
տանը, և նստել եք իմ բազմոցին։
– Բայց, ախր, ի՞նչ տարբերություն։ Երբ ես հեռուստացույցի էկրանին եմ լինում, միևնույնն
է, դարձյալ ձեր տանն եմ, և ձեզ հետ եմ խոսում…
– Բայց ինչպե՞ս այստեղ հայտնվեցիք։ Ես նույնիսկ չնկատեցի… Դուք, ի՞նչ է, ինձանից
թաքո՞ւն տուն մտաք։
– Չարժե դրա վրա գլուխ կոտրել… Դե ինչ, ձեզ հետաքրքրո՞ւմ են վերջին նորությունները։
Սինյոր Վերուչին համակերպվեց.

Advertisement

– Դա, իհարկե, այնքան էլ համոզիչ չէ… բայց… Ինչպես կուզեք…
Սիրունիկ սինյորինան կոկորդը մաքրեց և սկսեց։
– Եվ այսպես. «Ողջ Անգլիայում շարունակում են փնտրել «Ռիդինգ» բանտից փախած
վտանգավոր ավազակին։ Ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ իր կարծիքով հանցագործը
թաքնվել է անտառում։
Այդ պահին սինյոր Վերուչին մի ձայն լսեց, որը գալիս էր ո՛չ հեռուստացույցից, ո՛չ էլ
հաղորդավարից, այլ՝ իր թիկունքից։ Ձայնն ասաց։
– Հիմարությո՛ւն։
– Իսկ սա՞ ով է,- տեղից վեր թռավ սինյոր Վերուչին։
– Ախր սա հենց ավազակն է,- բացականչեց հաղորդավարուհին՝ տեղից չշարժվելով։-
Տեսե՛ք, նա ձեր բազկաթոռի հետևում է թաքնվել։
– Հիմարությո՛ւն,- կրկնեց ձայնը,- էդ էր մնացել, որ ձեզ ասեմ, թե որտեղ եմ թաքնվում…
Սինյոր Վերուչին վեր թռավ տեղից, նայեց այն կողմ, որտեղից ձայնն էր գալիս, և փրփրեց.
– Ինչպե՞ս եք համարձակվում։ Տեսե՛ք, նույնիսկ զինված է։ Ավազակն իմ տանն է։ Գժվե՜լ
կարելի է։
– Բայց դուք ինքներդ եք ինձ հրավիրել,- ասաց ավազակը՝ դուրս գալով թաքստոցից։
– Ե՞ս։ Լա՜վ էլ հորինել եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես ավազակին տուն եմ հրավիրում՝ միասին
մի գավաթ խմելու…
– Ի դեպ, ես չէի հրաժարվի։
– Ինչի՞ց։
– Մի գավաթից։
– Ախր դուք ոչ միայն ավազակ եք, այլ նաև՝ անպատկառ։ Նախ, ես հայտարարում եմ, որ
Ձեզ չեմ ճանաչում ։ Երկրորդ, Դուք հայտնվել եք այստեղ հակառակ իմ ցանկության։ Դո՛ւք,
սինորի՛նա, դրա վկան եք։
– Ո՛չ, սինյոր Վերուչի,- պատասխանեց հաղորդավարուհին,- ես չեմ կարող վկա լինել,
որքան էլ մեծ լինի ձեր ցանկությունը։ Ախր, դուք ինքներդ միացրիք հեռուստացույցը։
– Ահա թե ի՜նչ, ուրեմն այս ավազակը նույնպե՞ս…
– Իհա՛րկե, նա նույնպես ձեր տանն է հայտնվել հեռուստացույցից, ինչպես և ես։
– Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր
տանը։ Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ
տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և
ինչ ուզում՝ անում են…
– Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։
– Իսկ ե՞ս ինչ անեմ, շարունակե՞մ նորությունները հաղորդել,- հարցրեց
հաղորդավարուհին։
Եվ սինյոր Վերուչին պատասխանեց.
– Իսկ ինչու չէ, ինձ համար նույնիսկ հետաքրքիր է, թե ինչո՞վ է ավարտվելու այս
պատմությունը։
Եվ սինյորինան սկսեց կարդալ հաղորդավարի անտարբեր ձայնով. «Իմաստաբանական
զորքերի հրամանատար գեներալ Բոլոն , հայտարարել է, որ նորից պատերազմական
գործողություններ է սկսելու Պլանավիա հանրապետության դեմ, և որ պատերազմը կավարտվի
Նոր տարուց ոչ շուտ»։
– Դա այնքան էլ ճիշտ չէ,- ընդհատեց նրան ինչ-որ ձայն, և զգեստապահարանի դուռը
թափով բացվեց։
Սինյոր Վերուչին ցնցվեց.
-Ի՞նչ։ Հա՛, հասկացա․․․Գեներալ Բոլոն եք, չէ՞։ Իսկ ի՞նչ էիք անում իմ պահարանում։
– Դժվար թե դա ձեզ հետաքրքրի ,- հանգիստ պատասխանեց գեներալը։
– Այնումենայնիվ, ես ուզում եմ իմանալ,- համառորեն շարունակեց սինյոր Վերուչին,- ի՞նչ
էիք այնտեղ անում։ Ռումբե՞ր։ Ռումբեր ի՛մ պահարանում… և ի՛մ բնակարանում։ Բայց, ասացե՛ք,
ես ի՞նչ կապ ունեմ ձեր պատերազմի հետ։
-Իմ գործը, թանկագին սինյոր,- ասաց գեներալ Բոլոն,- իմաստաբանական զորքերը
ղեկավարելը և Պլանավիայի տարածքը գրավելն է, ոչ թե ձեր հարցերին պատասխանելը։ Ես եկել
եմ ասելու սինյորինային, որ իմ հայտարարությունը ճիշտ չի հաղորդվել։ Ես այսպես եմ ասել.
«Պատերազմը կավարտվի մինչև Նոր տարի, քանի որ ես կոչնչացնեմ բոլորին, բոլոր
պլանավիացիներին՝ մինչև վերջին մարդը, երկրի երեսից կջնջեմ նրանց քաղաքները, նրանց
երկիրը անապատ կդարձնեմ։
Այստեղ խոսակցությանը ցանկացավ միջամտել ավազակը.
– Չէ՛, դուք միայն լսեք նրան։ Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ծրագրեր։ Իսկ ինձ՝ խեղճ գողիս,
Անգլիայով մեկ հետապնդում են։ Ես, այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե մեզանից ո՞ր մեկն է
իսկական ավազակը…
– Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք
այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ
տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում
դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն
կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ
կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին
կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․
Բայց այդ ընթացքում, երբ հեռուստատեսության հաղորդավարուհին վերջին նորություններն էր կարդում, հանգստանալ երազող սինյոր Վերուչիիի բնակարանը լցվեց տարբեր տեսակի
մարդկանցով։ Այստեղ հայտնվեցին քաղցից ուժասպառ ինչ-որ մարդիկ, զորավարժություններից
տանջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած
վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու, որը պատրաստվում էր
ռումբեր նետել… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։

Առաջադրանք
1․ Թվարկիր պատմության հերոսներին։

սինյոր Վերուչին , սինյորինա, Գեներալ Բոլոն , ավազակ
2․Պատմությունից դուրս գրիր քո հավանած երկխոսությունը․ Ովքե՞ր են․․․

– Չէ՛, դուք միայն լսեք նրան։ Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ծրագրեր։ Իսկ ինձ՝ խեղճ գողիս,
Անգլիայով մեկ հետապնդում են։ Ես, այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե մեզանից ո՞ր մեկն է
իսկական ավազակը…
– Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք
այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ
տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում
դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն
կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ
կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին
կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․
Բայց այդ ընթացքում, երբ հեռուստատեսության հաղորդավարուհին վերջին նորություններն էր կարդում, հանգստանալ երազող սինյոր Վերուչիիի բնակարանը լցվեց տարբեր տեսակի
մարդկանցով։ Այստեղ հայտնվեցին քաղցից ուժասպառ ինչ-որ մարդիկ, զորավարժություններից
տանջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած
վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու, որը պատրաստվում էր
ռումբեր նետել… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։
3․Այս հղումով կարդա պատմության երեք ավարտը․․․
2․ Ավելացրու 4-րդը՝ քո ավարտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *